ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ն «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ համատեղ 2017թ. սեպտեմբերից սկսում է իրականացնել «Հայ զինվորը...» խորագրով մրցույթ ՀՀ դպրոցներում ծրագիրը:
Ծրագրի նպատակն է նպաստել դեռահասների /9-10-րդ դասարանների աշակերտների/ շրջանում ռազմահայրենասիրական ոգու դաստիարակությանը, հայրենիքի պաշտպանության հանդեպ պատասխանատվության զգացումի բարձրացմանը, հայոց ազգային բանակի և հայ զինվորի կերպարի արժեքի, դերի ու նշանակության կարևորմանը:
Ծրագրի շրջանակներում 2017թ. նոյեմբերի 8-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա մրցույթի ամփոփիչ ցուցահանդես-մրցանակաբաշխությանը Դիլիջանի Մ. Մելքոնյանի անվ. ռազմամարզական ավագ դպրոցում:
Հարցերի դեպքում զանգահարել «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի գրասենյակ հետևյալ հեռախոսահամարով` /010/553004/ կամ գրել հետևյալ էլ.հասցեով`usc.union@yahoo.com: