2017 թ.ի նոյեմբերի 8-ին «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ի, Դպրոց-կենտրոնների միության և ՀՀ երիտասարդական հիմնադրամի կողմից ՀՀ բոլոր մարզերի դպրոցներում իրականացվող «Հայ զինվորը...» խորագրով մրցույթն ամփոփվեց Դիլիջանի ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվ. ռազմամարզական վարժարանում:
Լավագույն աշխատանքներ ներկայացրած դպրոցների ներկայացուցիչներին հատուկ և առաջին կարգի մրցանակներն ու պատվոգրերը հանձնեց ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը,…
2017 թ-ի նոյեմբերի 2-4-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Դպրոց- կենտրոնների միության» ամենամյա համաժողովը, որտեղ ներկայացվեց ԴԿՄ տարեկան հաշվետվությունը, քննարկվեցին ԴԿՄ-ի զարգացման նոր ծրագրեր:
Փոխհամագործակցության հուշագրեր կնքվեցին ԿՏԱԿ-ի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև:
Պն-ին ենթակա կրթական հաստատությունների ղեկավարները ներկայացրին իրենց զեկույցները:
ԴԿՄ անդամ դպրոցի տնօրենները ներկայացրին իրենց առաջավոր փորձը:
…
2017թ. սեպտեմբերի 28-ին ավարտվեց ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից իրականացված «Հայոց պետական խորհրդանշաններ» ծրագիրը: Ծրագիրն ամփոփվեց ցուցահանդես մրցանակաբաշխությամբ, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի նախագահ…
«Հայ զինվորը...» խորագրով մրցույթ ՀՀ դպրոցներում ծրագրի շրջանակներում 2017թ. սեպտեմբերի 15-ին Երևանի Բ. Ժամկոչյանի անվ. հ. 119 ավագ դպրոցում տեղի ունեցավ սեմինար «Հայ զինվորը...» թեմայով: Սեմինարին մասնակցում էին ՀՀ տարբեր մարզերի դպրոց-կենտրոնների 9-10-րդ դասարանի դասղեկներ:
2017թ. օգոստոսի 29-ին «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԴԿՄ ԻԱՄ-ի անդամ 110 դպրոց-կենտրոնների տնօրենների հանդիպումը ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:
2017 թվականի օգոստոսի 17-ին «Նորարարությունը սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակներում «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Կալիֆորնիայում գործող «Հետազոտություն, ուսումնասիրություն և պլանավորում Հայաստանի համար» ինստիտուտի ղեկավար Հակոբ Փանոսյանի հետ:
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում: Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ դպրոցների 9-10-րդ դասարանի աշակերտների շրջանում ազգային պետական խորհրդանշանների արժևորմանը, ազգային արժեհամակարգի զարգացմանն ու ժառանգության գնահատմանն ու պահպանմանը:
Ծրագիրը դպրոց-կենտրոններին ներկայացնելու նպատակով 2017թ. օգոստոսի 23-ին տեղի…
2017թ. հուլիսի 1-ին տեղի ունեցավ Դպրոց-կենտրոնների միության արտագնա նիստը Գեղարքունիքի մարզում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի բարձր հովանու ներքո, որի համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում:Դպրոց-կենտրոնների միության կողմից հուշանվերներ և շնորհակալագրեր հանձնվեցին կազմակերպիչներին՝ շնորհելով ՙՙՊատվավոր անդամ՚՚-ի կոչում Կարեն Բոթոյանին և ՙՙԼավագույն գործընկերոջ՚՚ կոչում Գեղարքունիքի մարզի կրթության վարչության պետ Գարիկ Բադալյանին:
Նիստին…
2017թ. մայիսի 11-ին «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախաձեռնությամբ Թեքեյան կենտրոն հիմնադրամում տեղի ունեցավ սեմինար-հանդիպում փոխտնօրենների համար: Հանդիպումը նպատակաուղղված էր մանկավարժամեթոդական նյութերի ներկայացմանը և փոխտնօրենների միջև առաջավոր փորձի փոխանակմանը: Բացման խոսքով հանդես եկավ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի նախագահ Ռուզաննա Մուրադյանը: Սեմինարին մասնակցում էին շուրջ 70 փոխտնօրեն:
2017 թվականի փետրվարի 24-ին Երևանի Տ. Շևչենկոյի անվ. հ. 42 ավագ դպրոցում տեղի ունեցավ «Ստեղծարար մտածելակերպ և նորարարություն» թեմայով սեմինար դպրոցների տնօրենների և մանկավարժների համար: Սեմինարին մասնակցում էին «Նորարարությունը սկսվում է դպրոցից» մրցույթի մասնակից դպրոցները, որը վարում էր «Հետազոտություն, ուսումնասիրություն և ծրագրավորում Հայաստանի համար» ինստիտուտի փորձագետ, բնագիտական գիտությունների թեկնածու, Ամերիկյան համալսարանի դասախոս Մարի…