Ապրիլի 10-ին Երևանի Բ․ Ժամկոչյանի անվ․ հ․119 ավագ դպրոցում տեղի ունեցավ «Աստվածամայրը մեզ է կանչ տալիս» խորագրով միջոցառում։ Այն նվիրված էր Սուրբ Աստվածածնի ավետման տոնին։ Միջոցառումը կազմակերպել էր առարկայական գիտխորհրդի ղեկավար Ս․ Պետրոսյանը։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ պատվավոր հյուրեր և հրավիրյալ անձինք՝ այդ թվում Ֆրանսիայի դեսպանը։
«Բաժանվում եմ ձեզանից՝ հավիտենապես ձեզ միանալու համար: Ճշմարտությունն եմ թողնում ձեզ՝ որպես առաջնորդ..»
«Ավետումից մինչև Համբարձում» խորագիրն էր կրում 125 դպրոցում ապրիլի 8-ին կայացած միջոցառումը:
Միջոցառման ողջ ընթացքում զգացվում էր Աստծո ներկայությունը : Բեմից ալիք- ալիք ծավալվող աստվածային օրհնությունը , տարածվելով դահլիճում, հանդիսատեսի հոգում վերածվեց փառաբանության աղոթքի:
Այս աշխարհի մեծագույն հրաշքը մարդն է, որին արարել է Աստված, իսկ աստվածային այդ հրաշքը շարունակում է կին արարածը, երբ մայրանում է: Մայրություն, մայր... Բառեր, որոնք մի ամբողջ տիեզերք են:
Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնին, մեզ հրաշալի տոն էր նվիրել հումանիտար առարկաների մասնախմբի նախագահ, երիտասարդ ուսուցչուհի Նաիրա Զեյնալյանը: Այս…
Երևանի Մալաթիա –Սեբաստիա համայնքի հ.174 հիմնական դպրոցում «Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ» հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Քարամյանը կազմակերպել էր հանդիպում արձակագիր, հրապարակախոս «Հայաստան» թերթի խմբագիր Տիգրան Նիկողոսյանի հետ:
Կազմակերպված միջոցառման ընթացքում Տիգրան Նիկողոսյանը սիրով պատասխանեց աշակերտների բոլոր հարցերին:
Դասը վերածվեց մի հետաքրքիր երկխոսության:
«Դասը վարում են ծնողները» նախագծի շրջանակներում II ե դասարանցիների հյուրն էր Անի Պողոսյանի մայրիկը` պատմական գիտությունների թեկնածու, Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի գիտաշխատող Նարինե Մարգարյանը:
Երկրորդ դասարանցիներին ներկայացվեց Հայոց ցեղասպանության պատմության որոշ դրվագներ: Իրենց համար առավել հասկանալի բացատրություն տրվեց ցեղասպանություն հասկացությանը, ներկայացվեցին դրա պատճառներն ու հետևանքները: Նրանք պատկերացում կազմեցին ապրիլի…
Գավառի մարզադպրոցում կազմակերպվել էր առաջնություն՝ ուժային եռամարտ և ծանրամարտ մարզաձևից: Առաջնությանը մասնակցած Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի սաները վերադարձան մրցանակներով և պատվոգրերով...
Զորակի Մ. Մելքոնյանի անվան միջն. դպրոցի սաների միջոցառումը նվիրված
մայրության և գեղեցկության տոնին:
«Դպրոց կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով Սուրենավանի միջնակարգ դպրոցը կազմակերպեց միջոցառում նվիրված գեղեցկության և մայրության օրվան:
Ահա այսպիսի մի անակնկալ մատուցվեց Սուրենավանի դպրոցի ուսուցիչներին` կանանց միամսյակը եզրափակող ապրիլի 7-ի կապակցությամբ /հենց ապրիլի 7-ին/:
Կազմակերպողը Ն. Զեյնալյանն էր: Ամեն ինչից անտեղյակ հավաքվել էինք հանդիսությունների սրահում և տեղավորվել տոնական…
Օրերս Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում «Օրհներգություն մայրության » խորագրով : Այն կազմակերպել էին հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Ն. Մանուկյանը, 10-րդ դասարանների դասղեկներ Է. Բաղյանը և Ն. Ղարիբյանը:
Աշակերտները գեղեցիկ բեմականացմամբ ներկայացրին Մարիամ Աստվածածնի մայրանալու ավետիսը` Գաբրիել հրեշտակապետի կողմից: Նրանք շեշտեցին մոր դերը ընտանիքում և…
Լինելով Ֆրանկոֆոնիայի անդամ արդեն 2-րդ տարին է , ինչ Երևանի հ33 դպրոցում իրականացվում են դպրոցական միջոցառումներ տարբեր թեմաներով:
Այդ շրջանականերում մարտի 23-ին տեղի ունեցավ միջոցառում «Շրջագայում ենք Ֆրանսիայի ափերով» թեմայով,որին մասնակցեցին 6-րդ և 7-րդ դասարանի աշակերտները ֆրանսերենի ուսուցչուհի Նաիրա Սարիբեկյանի ղեկավարությամբ: