Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի 2բ դասարանի սաների մասնակցությամբ մայիսի 12-ին կայացավ «Անպարտ Հայաստան» խորագրով միջոցառում՝ նվիրված հաղթանակի տոնին:
Դահլիճը կահավորված էր թեմային համահունչ:
Միջոցառմանը փոքրիկ սաները ներկայացրեցին խաղաղ երկնքի տակ ապրելու իրենց ցանկությունը, փառք տվեցին հանուն հայրենիքի ընկած հերոսներին և խոստացան լինել նրանց հետնորդներն ու անառիկ պահել հայրենի սահմանները:
Դահլիճում թևածում էր խաղաղությունն ու հայրենասիրությունը: