Արարատի մարզի Վեդի քաղաքի Խ.Սողոմոնյանի անվան հ.2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական միջոցառում նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին: Միջոցառումն ուներ ուսուցողական նպատակ և կրում էր «Անկախության ճանապարհով» խորագիրը: Միջոցառումը բազմաբովանդակ էր: Աշակերտները ներկայացրեցին մեր ժողովրդի անցած մշակութային, պատմական և հերոսական ուղին: Դժվար է ընթացել անկախություն ձեռք բերելու մեր ժողովուրդը մաքառել է դժվարությունների դեմ՝ չկորցնելով իր հոգու տոկունությունը և հավատը ապագայի նկատմամբ: Աշակերրտները հպարտությամբ խոսեցին մեր երկինքը խաղաղ պահող առյուծասիրտ բանակի մասին, որն Արցախյան հերոսամարտով անմահացրեց մեր ժողովրդի մայիսյան նոր հաղթանակը: Միջոցառումն ավարտվեց հպարտության զգացում ներշնչող տողերով: