Փետրվարի 21-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի դահլիճում տոնական բարձր տրամադրություն էր.4բ դասարանի աշակերտները նշում էին մայրենի լեզվի օրը: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին հայոց լեզվի հաղթական ուղին , հայ և օտարազգի նշանավոր մարդկանց ասույթները մեր լեզվի մասին ,առածներ լեզվի մասին, բեմականացրին Եզոպոսի՝ լեզվի մասին պատմությունը,Բայրոնի՝ հայերի և հայոց լեզվի հանդեպ ունեցած ջերմ համակրանքի խոսքերը,արտասանեցին բանաստեղծություններ:
Միջոցառման նպատակը հայոց լեզվի նկատմամբ սիրո և հոգատար վերաբերմունքի դաստիարակությունն էր, «Հայ լեզուն տունն է հայուն» մտքի գիտակցումը և մեր լեզվի պահպանության կարևորումը:
Կազմակերպիչ՝ 4բ դասարանի դասղեկ Գ.Աթայան