ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ և «Արմավիրի մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամի անմիջական աջակցությամբ Արմավիրի մշակույթի տանը մարտի 30֊ին կայացավ ավանդական դարձած «Երգող Արմավիր» մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգը, որն ամփոփվեց մրցանակաբաշխությամբ: Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցի սան Տատյանա Հմայակյանը գրավեց առաջին հորիզոնականը։ Դպրոցի տնօրենությունը, մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդները սրտանց շնորհավորում են Տատյանային` մաղթելով բազում հաղթանակներ և անսպառ ձայն։