2017 թվականի ապրիլի 5-ին Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ գրական–երաժշտական ցերեկույթ՝ <<Приди,приди, Весна>> խորագրով: Միջոցառումը կազմակերպել էին 4ե դասարանի աշակերտները և դասղեկ Անի Աղամալյանը: Միջոցառումը և՜ ռուսաց լեզվի իմացության յուրատեսակ դրսևորում էր,և՜ դասղեկական աշխատանքի արտահայտություն:Գարնանային բարձր տրամադրություն էր տիրում 4ե դասարանում:Կազմակերպչական աշխատանքներին մասնակցել էին նաև ծնողները:Սա դպրոց-ուսուցիչ-աշակերտ-ծնող լավագույն կապն էր: