Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՄԵԾ ՄԱՍՐԻԿԻ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

 Մայիսը մեր ժողովրդի պատմության մեջ խորհրդանշական  ամիս է. Ավարայրից մինչ Արցախյան ազատամարտ, Սարդարապատից մինչև Շուշիի ազատագրում:Մայիսյան հաղթանակները նոր մաքառումների, նոր բարձունքների հասնելու են մղում բոլորիս: Հենց մայիսյան հաղթանակներին  էր նվիրված Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառումը: Այն յուրահատուկ էր նաև հյուրերի քանակով, որոնց թվում էին Գեղարքունիքի մարզի կրթության , մշակույթի և սպորտի վարչության պետ Գ.Բադալյանը, Վարդենիսի նորանշանակ զինկոմ փոխգնդապետ  Գ.Առաքելյանը, տարածաշրջանի դպրոցների տնօրեններ և զինղեկներ, ուսուցիչներ, ծնողներ, գյուղապետարանի ներկայացուցիչներ:

 Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ա. Հակոբյանը` նշելով, որ Հայրենական մեծ պատերազմի ավարտը, Շուշիի գրավումը և Արցախի բանակի կազմավորումը պատմական նշանակության ունեցան մեզ համար:

 Ապա տոնականորեն զարդարված բեմում զինվորական համազգեստ հագած աշակերտներն են: Նրանք իրենց ասմունքի ,երգերի միջոցով ներկայացրին Արցախյան պատերազմը, նրա հերոսներին: Խորհրդանշական էր տղաներին բանակ ճանապարհելու և նրանց կարոտագին դիմավորելու տեսարանը:

 Մասնակիցները շարային վարժությունների օգնությամբ հաստատեցին իրենց պատրաստակամությունը մեր երկրի խաղաղությունը, ազատությունն ու անկախությունը պահպանելու գործում:

 Զինղեկի մեկնաբանությամբ ցուցադրված տեսաֆիլմի կադրերը հանդիսատեսին մեկ անգամ ևս հնարավորություն տվին վերապրելու մեր զինվորների քաջագործությունները, այն ապրումները, որ ունեցել ենք այն օրերին:

 Մասնակիցները իրենց կեցվածքով, իրոք, ապացուցեցին, որ տղա թե աղջիկ, բոլորն էլ զինվոր են:

Կազմակերպիչները զինղեկ Ռ.Բարսեղյանը ու դաստ. աշխատանքների կազմակերպիչ Մ.Խլոյանն էին: Նրանց աշխատանքի արդյունքը ավելի քան գոհացուցիչ էր:

 Ցերեկույթն ավարտվեց ապագայի նկատմամբ մեծ լավատեսություն արտահայտող «Սասունցիների պարը» բանաստեղծության ասմունքով, ապա բոլորը սկսեցին պարել` իրենց խրոխտ շարժումներով ցույց տալով մեր հոգու վեհությունը, պայքարելու պատրաստ ոգին: Պարում էր ողջ դահլիճը` թե՛ մասնակիցները, թե՛ հանդիսատեսները, իսկ ուսուցիչների պարը անակնկալ էր:

 Վարդենիսի զինկոմ Գ.Առաքելյանը շնորհակալություն հայտնեց և նշեց, որ մեր վաղվա օրը հուսալի ձեռքերում է, որ դպրոցում սովորողների ռազմահայրենասիրական դաստիրակությունը բարձր մակարդակի վրա է:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն