2017 թվականի մայիսի 5-ին «Դասը վարում է ոստիկանը» խորագրով հերթական դասն անցկացվեց Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում:ԱԳԲ ավագ տեսուչ Հասմիկ Խաչատրյանը անցկացրեց օրինակելի դաս 9-րդ դասարաններում:Պարբերաբար անցկացվող նման դասերը ուսումնադաստիարակչական են,նպատակային և յուրօրինակ կապ են ստեղծում ոստիկանության և անչափահասի միջև,արժևորվում է ոստիկանի կերպարը: Փոխադարձ հարցուպաատասխանի ընթացքում նկատվեց սովորողների համակրանքը,վստահությունը ոստիկանի նկատմամբ: