ՀՀ Վայոց ձոր մարզի Զառիթափի միջն. դպրոցում տեղի ունեցավ «Ազգային հպարտություն» թեմայով դաս-սեմինար: Սեմինարին ներկա էին աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր: Դասը վարում էր ուսմասվար Կ. Գևորգյանը: Դասի ընթացքում ներկայացվեց մրցույթի ընթացակարգը և կանոնները, տրվեց հանձնարարականներ պաստառների նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար: