2017թ. օգոստոսի 29-ին «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԴԿՄ ԻԱՄ-ի անդամ 110 դպրոց-կենտրոնների տնօրենների հանդիպումը ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: