Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան ավագ դպրոցում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ դաս-սեմինար «Հայ զինվորը...» խորագրով: Դասը խորհելու ևս մեկ առիթ տվեց սեփական պետականության և մշակույթի պահպանման համար հզոր բանակի կարևորության մասին: Դասին ներկա էին 9-10-րդ դասարանների աշակերտները, ուսուցիչները: