2018 թվականի մարտի 30-ին Երևանի Գ. Էմինի անվ. հ. 182 ավագ դպրոցում դպրոց-կենտրոնների տնօրենների և տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալների համար իրականացվեց <<Մասնագիտական կարողությունների զարգացման առցանց դասընթացների կազմակերպում>> թեմայով սեմինար-քննարկում: Սեմինար-քննարկման ընթացքում կնքվեց համագործակցության հուշագիր Դպրոց-կենտրոնների միության և Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության միջև: Ինչպես նաև <<Չափորոշչի նվազագույն պահանջի գնահատում>> թեմայով առցանց դասընթացի մասնակիցները պարգևատրվեցին դասընթացի մասնակցության վկայականով: