ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնած «Մեր մեծերը» ամենամյա ծրագրում 2018 թվականին ընտրվել էին Միքայել Արամյանցը, Վահրամ Փափազյանը, Հակոբ Պարոնյանը, Զաբել Եսայանը, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներն ու հերոսները: Վ.Տերյանի անվան հ60 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտները դպրոցի կազմակերպիչ Ա.Հովհաննիսյանի գլխավորությամբ բեմադրեցին Հակոբ Պարոնյանի ,,Մեծապատիվ մուրացկանները,, վեպը: Նրանցից յուրաքանչյուրը իր հետաքրքիր կերպարով ուրույն համ ու հոտ տվեց այս հիշարժան բեմականացմանը։ Շնորհավորում եմ ու շնորհակալություն հայտնում։