Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ԴԿՄ ամենամյա համաժողով

2018 թ. դեկտեմբերի 21-23-ը ք. Աղվերանում տեղի ունեցավ Դպրոց-կենտրոնների միության ամենամյա եռօրյա համաժողովը, որին մասնակցում էին ԴԿՄ անդամ ՀՀ բոլոր մարզերի 110 դպրոց-կենտրոնների տնօրեններ և փոխտնօրեններ: Համաժողովի բացման արարողությանը ներկայացվեց Դպրոց-կենտրոնների միության 7-ամյա գործունեության արդյունքներն ու հեռանկարային ծրագրերը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը,<<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը: Համաժողովի մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց վեր հանել հանրակրթության ոլորտում առկա խնդիրների և մասնագիտական կարիքների բացահատմանն ուղղված մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ նրանք ստացան սպառիչ պատասխաններ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի կողմից: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը ներկայացրեց հանրակրթության ոլորտի ընթացիկ բարեփոխումները: Գործնական պարապմունքներ կազմակերպվեցին նաև դպրոցի և ուսուցչի հեղինակության բարձրացման, կրթության կառավարման հմտությունների զարգացման, կրթության որակի բարելավման, դպրոցում քաղաքացու դաստիարակության ուղղություններով: Մասնակիցների միջև իրականացվեց առաջավոր փորձի փոխանակում քննարկվող թեմաների շուրջ: Կազմակերպվեց նաև քննարկում <<Ուսուցչի էթիկայի նորմեր>> ուղեցույցի լրամշակված տարբերակի շուրջ՝ ՀՀ ԿԳ նախարարությանը բարելավման առաջարկների փաթեթ ներկայացնելու նպատակով:Քննարկումն իրականացրեց ուղեցույցի համահեղինակ, ԵՊՀ փիլիսոփայության դասախոս, դոցենտ՝ Սիլվա Պետրոսյանը:

1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն