Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԳԱՎԱՌԻ Հ. ՀԻՆԳ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով Գավառի N5 հիմնական դպրոցում անցկացվեց «Մենք քաջ ազգի զավակներն ենք» խորագիրը կրող տոնական հանդիսություն` նվիրված ՀՀ անկախության 23-ամյակին:
Դպրոցը կարծես մի նոր շունչ էր ստացել. ամենուրեք ծածանվում էին եռագույն դրոշներ, միջանցքը ձևավորված էր պատի թերթերով, բացիկներով և փուչիկներով:
Միջոցառումների շարքը սկսվեց I-IX դասարանների շքերթով: Յուրաքանչյուր դասարան դպրոցի հրապարակ մտավ հայրենասիրական երգերի ներքո` հետաքրքիր մտահղացումներով:
Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզի ԿՄՍ վարչության պետ պարոն Գ. Բադալյանը, ԿՄՍ-ի գլխավոր մասնագետ պարոն Կ. Զազյանը, Արցախյան ազատամարտի մասնակիցներ Հ. Միրիբյանը և Հ. Ղաջոյանը:
Դպրոցի տնօրեն Ս. Արզաքանյանը տոնական օրվա առթիվ ողջունեց ու շնորհավորեց հյուրերին, ծնողներին, աշակերտներին և պատվոգրեր հանձնեց «Լողափնյա հանդբոլ» մարզաձևի հանրապետական մրցումներում երրորդ տեղը գրաված աշակերտներին: Հյուրերը ևս ողջունեցին և շնորհավորեցին Անկախության օրվա առթիվ:
Այնուհետև ներկաները հայոց եռագույնի շուրջ բռնեցին ավանդական շուրջպարը, որի խորհուրդն է լինել միասնական և միասին կերտել մեր անկախ Հայաստանի լուսավոր ապագան: Ապա սկսվեցին սպորտային խաղերը:
Միջոցառումից հետո VII-IX դասարանների աշակերտները այցելեցին Գեղարքունիքի երկրագիտական թանգարան` «Անկախության ուղին» խորագրով լուսանկարների ցուցադրությունը դիտելու:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն