«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով Արթիկի թիվ 5 հիմնական դպրոցում անցկացվեց «Հայ ենք` անկախ ու հպարտ» խորագիրը կրող միջոցառումը: I-IV դասարանների աշակերտները հանդես եկան հայրենիքին ու անկախությանը նվիրված բանաստեղծություններով,հայրենասիրական երգերով ու ազգագրական պարերով: Նրանք մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ իրենք են արժանի մեր ազգային արժեքների պահպանողներն ու փոխանցողները: Միջոցառման վերջում աշակերտները դպրոցի բակը գեղեցկացրին կավճանկարով: