Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՍԵՄԻՆԱՐ «ՆԵՐԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԱՐՄԱՎԻՐԻ Հ. 5 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

2014 թվականի դեկտեմբերի 11-ին Արմավիր քաղաքի թիվ 5 հիմն. դպրոցում տեղի ունեցավ սեմինար «Ներդպրոցական վերահսկողություն» թեմայով, որին մասնակցում էին Արմավիրի տարածաշրջանի 42 փոխտնօրեններ: Սեմինարը վարում էին Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Հ. Ստեփանյանը և Արմավիր քաղաքի թիվ 5 հ/դ տնօրեն Մ. Իվանյանը: Բացման խոսքով հանդես եկավ Մ. Իվանյանը, որը ներկայացրեց ԴԿՄ գործունեությունը: Սեմինարը սկսվեց մտագրոհով` «Ներդպրոցական վերահսկողություն» խորագրով, որից հետո Հ. Ստեփանյանը հանգամանորեն ներկայացրեց Ներդպրոցական վերահսկողության ձևերը, տեսակները, մեթոդները: Դրանից հետո կատարվեց խմբային աշխատանք` «Խճանկար» մեթոդով: Ստեղծվեց համագործակցային 7 խումբ` 6 անդամով: Համագործակցային խմբում մասնակիցներին տրվեց համարներ (1,2,3,4,5,6) , այնուհետև նույն համարները կրող մասնակիցները միավորվեցին նոր` Փորձագիտական խմբերում (1,1,1…,2,2,2… և այլն): Յուրաքանչյուր Փորձագիտական խմբի տրվեց առանձին առաջադրանք` վերհսկողության ձևերի և մեթոդների վերաբերյալ: Քննարկումից հետո Փորձագիտական խմբի անդամները վերադարձան համագործակցային խմբեր և հաշվետվություններ կայացրին իրենց խմբին Փորձագիտական խմբի ուսումնասիրած նյութի վերաբերյալ: Որից հետո խմբերը իրենց նախընտրած ձևով ներկայացրին Ներդպրոցական վերահսկողություն ձևերը և մեթոդները: Տեղի ունեցավ բուռն քննարկում, կարծիքների փոխանակում: Վերջում մասնակիցներին բաժանեցին հարցաթերթիկներ, բոլոր մասնակիցները կարևորեցին նմանատիպ սեմինարները. Մասնակիցներից 35-ը 5 բալ, իսկ 7-ը 4 բալ գնահատեցին (5 բալանոց համակարգ), սեմինարի ընթացքը, վարումը և վարման մեթոդները: 

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն