Դեկտեմբերի 15-ին Մովսես Խորենացու անվան N 17 ավագ դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում: Թեման՝ «Բնության ուժեր»: Ուսուցչուհի՝ Ալլա Առաքելյան: Մասնակցում էին 7 ա և 7 բ դասարանի աշակերտները: Երեխաները ներկայացրին բնության ուժերը՝ օգտվելով էլեկտրոնային գրատախտակից: Բեմականացրին Կոպեռնիկոս, Նյուտոն և Հուկկ, որոնց փոխարինում էին Սամվելը, Ռուբիկը և Դավիթը: Նրանք ընկերներին հորդորեցին լավ ուսումնասիրել ֆիզիկան: Կատարեցին փորձ ուր ներկայացրին զանգվածի չափանմուշը: Դաս-միջոցառումն ավարտվեց երեխաների բարեմաղթանքներով նվիրված ամանորին: