«Դպրոց կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով Արտաշատ քաղաքի հ 4 հիմնական դպրոցում անցկացվեց միջոցառում` նվիրված գիրք նվիրելու օրվան: Աշակերտները ներկայացրին մեծերի մտքերը գրքի, նրա դերի ու նշանակության մասին: Նրա առաջնորդվուն էին Պլատոնի խոսքերով «Լավ գրքերն իրենց հայրերին հավերժացնող երեխաներն են»: Այնուհետև երեխաները դպրոցի գրադարանին նվիրեցին գրքեր, ինչպես նաև ներկայացրին Հովհ. Թումանյանի մանկական բանաստեղծությունները :