Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՍԻԱՄԱՆԹՈՅԻ ԱՆՎ. Հ. 162 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

Ապրիլի 18-ին Սիամանթոյի անվան դպրոցի 3-րդ դասարանցիները նշեցին Սուրբ Հարության տոնը: Երեխաները պատմեցին, որ հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասիրված ու ամենամեծ տոնն է: Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Այն խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան, խավարի նկատմամբ: Այս հրաշալի տոնը` Քրիստոսի Սուրբ Հարության տոնը, նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա-հավատացյալները և ամենուր այն նշվում է յուրատեսակ ավանդույթներով: Նրանք պատմեցին հայ ժողովրդի ավանդական ծիսակատարությունների, սովորույթների և տոնի խորհրդի մասին, սեղանը զարդարեցին իրենց «թխած» լավաշով: Պատմեցին նաև այլ ժողովուրդների ավանդույթների մասին, «ձու կռվացրին»: Դպրոցի փոխտնօրեն Իսկուհի Դալլաքյանը շնորհակալության հայտնեց երեխաներին Զատիկի տոնի մասին այսքան հետաքրքիր պատմությունների, դասվարներին` միջոցառման կազմակերպման համար և հույս հայտնեց, որ նման միջոցառումները կնպաստեն հայոց ավանդական տոներին ու ավանդույթներին հավատարիմ մնալուն: Վերջում բոլորն ավետեցին. «Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն