Ապրիլի 20-ին Գավառի N5 հիմնական դպրոցում 8-րդ դասարանի աշակերտների ուժերով անցկացվեց դաս-միջոցառում` նվիրված եղեռնազոհ բանաստեղծ Դանիել Վարուժանի ծննդյան 131-ամյակին (ուսուցչուհի` Նորա Գոզեյան): Դասն սկսվեց լռության րոպեով` ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի անմեղ նահատակների: Թեմային համապատասխան շնորհանդեսին զուգահեռ աշակերտները ներկայացրին Դանիել Վարուժանի կյանքը, անցած ստեղծագործական ուղին: Ընթերցվեցին նրա ռազմաշունչ և մարդկային գեղեցկությունը, ուժը, աշխատանքը փառաբանող ստեղծագործությունները, հնչեցին բանաստեղծի խոսքերով գրված երգերը:
Այս պահին սպասվող իրադարձություն չկա
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտարարություն գնանշման հարցման մասին
«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում