Ապրիլի 21-ին Սմբատ Բյուրատի անվան հ.125 դպրոցում կայացած «Գնդիկ բոքոնիկը» ինտերակտիվ ներկայացումը հետաքրքիր էր և յուրօրինակ: Հանդիսատեսի շարքերում նստած առաջին և երկրորդ դասարանցիները իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին ներկայացման ողջ ընթացքում՝ պատասխանելով հարցերին: