«Դպրոց կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով Գավառի N5 դպրոցը կազմակերպեց միջոցառում նվիրված Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնին:
-Մայր՝ իմ սրբադեմ, իմ բախտի սատար, իմ հոգսի ապավեն, կարոտ եմ լուսաշաղախ ձեռքերիդ փաղաքշանքին:
-Իմ սուրբ մայրիկ, իմ խունկ ու աղոթք…
Այս և նմանատիպ խոսքերով են սկսվում «Մայր` սրբություն ամենասուրբ» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթը Գավառի N5 դպրոց-կենտրոնի 4-րդ դասարանում:
Իրար են հաջորդում գեղեցիկ բանաստեղծություններն ու երգերը նվիրված աշխարհի ամենաթանկ էակին՝ մորը: