Ապրիլը համակվեց շիրազյան շնչով Գ. Էմինի անունը կրող թիվ 182 ավագ դպրոցում: «Թե մայր չլիներ աշխարհում այս նոր...» խորագիրը կրող միջոցառումը յուրօրինակ հարգանքի տուրք էր Շիրազի 100-ամյա տարելիցին: Միջոցառումը յուրօրինակ ու նորույթ էր իր ձևաչափով ու բնույթով: Միջոցառմանը ներկա էին Երևանի գրողների միության նախագահ Ա. Ափինյանը, երիտասարդ բանաստեղծուհի Հայուհի Սուսաննա Ղազարյանը: Հուշ - ցերեկույթը պատրաստել էին գրականության ուսուցչուհիներ Հ. Փաշյանը և Ս. Դավթյանը: