19.11.2015թ. Գավառի Հ.Թումանյանի անվան N3 հիմնական դպրոցում կազմակերպվեց մասնագիտական խմբերի հավաք փորձի փոխանակման նպատակով: Հավաքին մասնակցեցին տեսչական ստուգում չանցած Գավառի տարածքի դպրոցներից: Սեմինարն անցավ գործնական մթնոլորտում, մասնակիցներին առաջադրվեց մեթոդմիավորման գործունեությանն առնչվող իրավիճակային խնդիր՝ հընթացս իրազեկելով ուսումնական հաստատության մեթոդմիավորման գործունեության գնահատման ժամանակ տեսչության կողմից օգտագործվող հարցաթերթիկների կառուցվածքին և պահանջներին: Աշխատեցին մասնագիտական խմբերով, քննարկեցին և գտան այն դրույթները, որոնք տարբերվում էին իրենց նախնական գիտելիքներից: Աշխատանքի արդյունքում մասնակիցները համատեղ կազմեցին դասի պլան՝ տեսչության կողմից օգտագործվող հարցաթերթիկի պահանջներին համապատասխան: