Մայրենիի օրվա կապակցությամբ «Հերացի» ավագ դպրոցը տոնական տրամադրության մեջ էր:
Կարևորելով օրվա խորհուրդը, մայրենի լեզվի դերն ու նշանակությունը հայ մարդու հայեցի դաստիարակության գործում՝ ուսուցիչների կողմից կազմակերպվել էին բաց դասեր՝ դաս-քննարկումներ՝ «Ոսկեղենիկ մայրենին» խորագրով, «Հայոց լեզվի դասը վարում են աշակերտները» վերտառությամբ խաղարկային դաս-մրցույթ, բաց դաս՝ «Լեզվի խնդիրը Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի Հառաջաբանում» խորագրով: Միջոցառումների ժամանակ վերհանվեցին հայոց լեզվի պատմությանը վերաբերող բազում գաղտնիքներ, իսկ աշակերտները ևս մեկ անգամ հաղորդակից դարձան մեր լեզվի չնաշխարհիկ բառագանձին:
Այս պահին սպասվող իրադարձություն չկա
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտարարություն գնանշման հարցման մասին
«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում