ԱՊՐԱԾ ՕՐԵՐԴ ԱՆՑՅԱԼԻ ՄԻՋԻՑ ,
ՆՇՄԱՐԵԼԻ ԵՆ ,ԲԱՅՑ ԹԵ ՇԱՏ ԱՂՈՏ,
ՈՒ ՀԻՆ ԿԱՐՈՏՆ Է ՔԵԶ ԽԵՂԴՈՒՄ ՆՈՐԻՑ`
ԴԱՐՁԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԴԱՐՁԱԾ ՍՈՒՐԲ ԱՂՈԹՔ...
Այսօր Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցում նշվեց ՄԵԾ ՖԻԴԱՅԱՊԵՏԻ ծննդյան 151 ամյակը: Մեծ Զորավարի փառավոր կյանքի էջերն աշակերտներին ծանոթացրին պատմության ուսուցիչներ տկն. Ա. Ավետիսյանն ու Պ. Մազմանյանը, սիրով պատասխանելով աշակերտների կողմից առաջ քաշած հարցերին: Հատկապես նրանց ոգևորել էր «խենթի պես քաջ մարդու» հետևյալ խոսքերը. «Ամէն օր ձեր գլուխը բարձին դնելէ եւ քնանալէ առաջ յիշեցէք, թէ այդ օրը ի՛նչ էք ըրած ձեր ազգին համար»: