Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

 

                             ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը հայտարարում է տեղական խորհրդատուների ընտրության մրցույթ մեթոդական նյութերի մշակման համար հետևյալ թեմաներով՝

  • Դպրոցի վարչական համակազմի կառավարման հմտությունների զարգացում
  • Չափորոշչահեն կրթության արդյունավետ իրականացումը դպրոցում
  • Ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպումը՝ ուղղված տնօրենի, տնօրենի տեղակալների, դասղեկների, մեթոդմիավորման նախագահների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը
  • ՏՀՏ և դասավանդման նոր մեթոդների արդյունավետ կիրառումը դասապրոցեսում:

Տեղական խորհրդատուների աշխատանքի շրջանակն է՝

  • մշակել նյութերի կառուցվածքն ու բովանդակությունը,
  • փորձարկել  մշակված նյութերը և հաշվի առնելով դպրոցների կողմից արված առաջարկությունները` լրամշակել փաստաթղթի վերջնական տարբերակը,
  • ներկայացնել մշակված նյութերի լրամշակված թղթային և էլեկտրոնային տարբերակները  ( վեբ-կայքում տեղադրելու համար),

 

Թեկնածուներին ներկայացվող նվազագույն որակավորման պահանջներն են՝

  • բարձրագույն կրթություն  հանրային կառավարման, կրթության կառավարման և այլ համապատասխան ոլորտներում ,
  • նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ, որից 2 տարին՝ կրթության ոլորտում,
  • ՀՀ հանրակրթական համակարգի և ոլորտում տեղի ունեցող  բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածություն,
  • գնահատման մեթոդաբանության, չափորոշչահեն կրթության իմացություն,
  • ուսումնական/մեթոդական նյութեր մշակելու փորձառություն,
  • դասընթացներ և սեմինարներ վարելու հմտություններ,
  • թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ,
  • հայերենի գերազանց իմացություն,
  • անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է:                                                                                 

   Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն դիմում, ինքնակենսագրություն հայերեն լեզվով, 1 լուսանկար, բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, երաշխավորագիր-նամակ [Recommendation letter]:                                                                                                                  Պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության գրասենյակ կամ ուղարկել էլ. հասցեին (usc.union@yahoo.com) մինչև 2016 թ. հոկտեմբերի 20-ը ժամը 17:00, հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Տիգրան Մեծի նրբ. 3, տարածք 17: Հեռախոս (374/10-55-30-04):

1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն