Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2017թ. օգոստոսի 29-ին ժամը 16:00-ին Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանում (Խանջյան-Տիգրան Մեծփողոցների խաչմերուկ, Տիգրան Մեծի պող., 17 շենք, 3-րդ հարկ, կարմիր դահլիճ) տեղի կունենա «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամների հանդիպում ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և կրթության ոլորտի պատասխանատուների հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն հանրակրթության ոլորտի հիմնախնդիրները:
Հանդիպմանը կարող են մասնակցել ՀՀ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ բոլոր տնօրենները:
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության գրասենյակ հետևյալ հետախոսհամարով` 010 553004: