ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ն «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ համատեղ 2017թ. սեպտեմբերից սկսում է իրականացնել «Հայ զինվորը...» խորագրով մրցույթ ՀՀ դպրոցներում ծրագիրը:
Ծրագրի նպատակն է նպաստել դեռահասների /9-10-րդ դասարանների աշակերտների/ շրջանում ռազմահայրենասիրական ոգու դաստիարակությանը, հայրենիքի պաշտպանության հանդեպ պատասխանատվության զգացումի բարձրացմանը, հայոց ազգային բանակի և հայ զինվորի կերպարի արժեքի, դերի ու նշանակության կարևորմանը:
Տեղեկացնում ենք, որ 2017թ. սեպտեմբերի 15-ին ժամը 14:00-ին Երևանի Հ. Կարապենցի անվ. հ 6 հիմն. դպրոցում (Երևան, Սասունցի Դավթի փող., 2 շենք) տեղի կունենա սեմինար «Հայ զինվորը...» խորագրով մրցույթ ՀՀ դպրոցներում ծրագրի շրջանակներում: Սեմինարին կարող են մասնակցել դպրոց-կենտրոնների 9-10-րդ դասարանի դասղեկներ:
Հարցերի դեպքում զանգահարել «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի գրասենյակ հետևյալ հեռախոսահամարով` /010/553004/ կամ գրել հետևյալ էլ.հասցեով`usc.union@yahoo.com: