«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Հայոց պետական խորհրդանիշեր» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում:
Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ դպրոցների 8-րդ դասարանի աշակերտների շրջանում ազգային պետական խորհրդանիշերի արժևորմանը, ազգային արժեհամակարգի զարգացմանն ու ժառանգության գնահատմանն ու պահպանմանը:
Տեղեկացնում ենք, որ «Հայոց պետական խորհրդանիշներ» խորագրով պաստառների մրցույթի քվեարկությունը սկսվելու է 2016թ. փետրվարի 22-ին, ժամը 13:00-ին: Կարող եք քվեարկել հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/profile.php?id=100011400516083 : Մաղթում ենք հաջողություն:
Հարցերի դեպքում զանգահարել «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի գրասենյակ հետևյալ հեռախոսահամարով` /010/553004/ կամ գրել հետևյալ էլ.հասցեով`usc.union@yahoo.com: