Տեղեկացնում ենք, որ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը և «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ, իրականացնում են «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով պաստառների մրցույթ ՀՀ դպրոցներում: Մրցույթը հնարավորություն կտա միջին և ավագ դպրոցների աշակերտներին ծանոթանալ և մանրամասն տեղեկատվություն ստանալ ինժեներական մասնագիտությունների վերաբերյալ:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր դպրոցների 8-9-րդ դասարանի աշակերտներ, աշակերտական խմբեր, դասարաններ, ովքեր պետք է պատրաստեն A2 ֆորմատի պաստառներ (420x594)` նվիրված ինժեներական մասնագիտացումներում նորագույն տեխնոլոգիաների օգտագործմանը: Պաստառներում կարող են ներկայացվել`
• նկարներ, պատկերներ, կարգախոսեր, տարբեր նկարներից կազմված խճանկարներ` օգտվելով տեղեկատվական տեխնոլոգիաներից, օգտագործելով տարբեր համակարգչային ծրագրեր կամ ՏՀՏ գործիքներ,
• ձեռքի աշխատանքներ կամ ձեռքով նկարած նկարներ, որոնք պետք է լուսանկարվեն և ուղարկվեն ԴԿՄ էլ. հասցեին:
Բոլոր պաստառների վերևի մասում պետք է զետեղված լինեն մասնակից դպրոցի անվանումը, քաղաքը, մարզը: Մրցույթի արդյունքում լավագույն պաստառները կընտրվեն հանձնաժողովի կողմից:
Զգուշացում՝ ներկայացրած այն նկարները կամ պաստառները, որոնք պատրաստի վերցրած կլինեն համացանցից, տեղ չեն գտնի մրցույթում:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի գրասենյակ՝ 010 55 30 04 հեռախոսահամարով:
[removed][removed]