Տեղեկացնում ենք, որ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ, իրականացնում է «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով պաստառների մրցույթ ՀՀ դպրոցներում:
Ծրագիրը դպրոց-կենտրոններին ներկայացնելու նպատակով 2016թ. մարտի 31-ին ժամը 15:00-ին Երևանի Բ. Ժամկոչյանի անվան հ. 119 ավագ դպրոցում տեղի կունենա սեմինար 110 դպրոց-կենտրոնների ինֆորմատիկայի ուսուցիչների համար: Յուրաքանչյուր դպրոց-կենտրոնից սեմինարին կարող է մասնակցել ինֆորմատիկայի մեկ ուսուցիչ:
Հարցերի դեպքում զանգահարել «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի գրասենյակ հետևյալ հեռախոսահամարով` /010/553004/ կամ գրել հետևյալ էլ. հասցեով` usc.union@yahoo.com: