Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՍԵՄԻՆԱՐ-ՀԱՆԴԻՊՈւՄ ՏԵՐ ՀՈՎԱԿԻՄ ՔԱՀԱՆԱ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԻ ՀԵՏ

Հայոց եկեղեցու պատմություն առարկայի շրջանակներում փետրվարի 26-ին Սուրենավանի միջնակարգ դպրոցում նախաձեռնվել էր սեմինար-հանդիպում՝ «Անտեսանելին՝ տեսանելի» և «Պահքը՝ հոգևոր շնորհ» թեմաներով: Հանդիպմանը ներկա էին տնօրեն Վ. Ավետիսյանը, փոխտնօրեններ՝ Ա. Վարդանյանն ու Ա. Ղազարյանը, ուսուցիչներ, աշակերտներ: Բանախոս տեր Հովակիմ քահանա Հարությունյանը, ով Վեդու Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվն է, առաջին իսկ պահից կարողացավ երկխոսության մեջ մտնել ներկաների հետ, ստեղծել շփման ու հարցադրումների անկաշկանդ մթնոլորտ ու հնչեցնել հարցեր, որոնց պատասխանները շատերիս հուզում ու մտահոգում էին: Շուրջ 2 ժամ տևած սեմինար-քննարկումն այնքան լեցուն էր, հագեցած ու բովանդակալից, որ ներկաները դժվարությամբ հեռացան քահանայից ու անգամ սեմինարից հետո առիթներ փնտրեցին հարցադրումները շարունակելու: Ինչ խոսք, այս վայրիվերո ժամանակաշրջանում նմանատիպ հանդիպումների պակաս կա: Պետք է լրացնել այդ բացը, որպեսզի հասարակությունը կարողանա ճանաչել ինքն իրեն ու ամրանա ճիշտ հավատով:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն