«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով 2014 թվականի ապրիլի 25-ին Գավառի N5 հիմնական դպրոց-կենտրոնում ուսումնական գծով փոխտնօրեն Ա. Վարդանյանի նախաձեռնությամբ անցկացվեց դաս-միջոցառում նվիրված ցեղասպանության 99-րդ տարելիցին:
Աշակերտները ներկայացրին պատմական փաստեր այդ ժամանակաշրջանում կատարված իրադարձությունների մասին (Աբդուլ Համիդ, երիտթուրքեր, Հայոց մեծ եղեռն, ոճրագործների դատավարություն և Հայաստանի ծաղկում): Միջոցառումն ուղեկցվում էր շնորհանդեսով:
Հնչեցին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ, ներկայացվեց բեմադրություն:
Դաս-միջոցառումն ավարտվեց այն համոզմամբ, որ աշխարհը պետք է ճանաչի ցեղասպանությունը: