Սուրենավանի միջնակարգ դպրոցի VII դասարանցիները հանդես եկան գեղեցիկ ու բովանդակալից գործնական աշխատանքով: Գրականության ուսուցչուհի Ն. Զեյնալյանը նրանց նախապես բաժանել էր խմբերի և հանդես եկել տարբեր հանձնարարություններով: Աշակերտները ինքնուրույն կատարել էին հետազոտական աշխատանք՝ ուսումնասիրելով 20-րդ դարի երեք ակնառու բանաստեղծներին՝ Համո Սահյանին, Սիլվա Կապուտիկյանին և Պարույր Սևակին: Բոլոր խմբերն ունեին պաստառներ և իրենց ասելիքը համեմել էին գեղեցիկ ասմունքով: Երբ խմբերը ավարտեցին աշխատանքը, ուսուցչուհին հնչեցրեց խաչաձև հարցեր, ինչի արդյունքում ծավալվեց քննարկում: Ամփոփման ժամանակ աշակերտները հանձնարարություն ստացան կազմել կենսագրական խաչբառներ: Արդյունավետ ու արագ աշխատանքով աչքի ընկավ «Համո Սահյան» թիմը: Հրաշալի ուսուցողական դաս էր: Անշու՛շտ, նմանատիպ աշխատանքները զարգացնում են աշակերտի մտահորիզոնը և մղում ինքնահաստատման:
«Բողբոջ» ամսաթերթ Ա. Վարդանյան/Ուսումնական գծով փոխտնօրեն/