Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

«ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՄՐՑՈւՅԹԻ ԱՄՓՈՓԻՉ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

2016թ. մարտի 19-ին ավարտվեց ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից իրականացված «Հայոց պետական խորհրդանշաններ» ծրագիրը:
Ծրագիրն ամփոփվեց ցուցահանդես-մրցանակաբաշխությամբ, որը տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ՀՀ ԿԳ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ՀՀ տարբեր մարզերի կրության վարչության պետեր, կրթության ոլորտի այլ պատասխանատուներ, ՀՀ բոլոր մարզերից ծրագրին մասնակից դպրոցների մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ:
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ բոլոր մարզերի մասնակից դպրոցներին` նշելով, որ շատ կարևոր է ազգային մշակույթի արժևորումն ու գնահատումը սերմանել հատկապես դեռահասների շրջանում, որոնց մոտ արժեքային համակարգը դեռ ձևավորման փուլում է: 
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, ով կարևորեց ծրագրի գաղափարը, ինչպես նաև նրա շարունակականությունն ու զարգացումը ՀՀ դպրոցներում նոր ուղղություններով` հանձնելով մրցանակներ մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված դպրոցներին:
Քվեարկության արդյունքում ընտրված առավելագույն ձայներ հավաքած 36 լավագույն պաստառներ ներկայացնող դպրոցները պարգևատրվեցին մրցանակներով, իսկ մրցանակաբաշության ավարտից հետո ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ նախագահի հետ:

Շնորհավորում ենք բոլոր դպրոցներին և շնորհակալություն ենք հայտնում ակտիվ մասնակցության համար:

1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն