Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈւԹՅՈւՆԸ «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

2016թ. մարտի 19-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով ծրագրի շրջանակներում հանրապետության դպրոցներում անցկացված պաստառների մրցույթում հաղթած դպրոցականներին, մրցույթին մասնակցած դպրոցների տնօրեններին և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթն իրականացրած «Դպրոց-կենտրոնների միության» ներկայացուցիչներին: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ Ռուզաննա Մուրադյանը Նախագահին ներկայացրել է մրցույթի նախաձեռնման նպատակը, ընթացակարգը, հաղթած աշխատանքներն ու դրանց հեղինակներին՝ 8-րդ դասարանի 30-ից ավելի աշակերտներին հանրապետության մարզերից և Երևանից: Ըստ պատասխանատուների, ծրագրի նպատակն էր՝ նպաստել դեռահասների շրջանում պետական խորհրդանշանների արժևորմանը, ազգային արժեհամակարգի զարգացմանն ու հայրենասիրական ոգու դաստիարակմանը, հայոց մշակութային ժառանգության գնահատմանն ու պահպանմանը:

Մինչ ՀՀ Նախագահի նստավայր այցելությունը, այսօր Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը միջոցառման նախաձեռնողները ծրագիրն ամփոփել են ցուցահանդես-մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում առաջին, երկրորդ և երրորդ անվանակարգերում հաղթող ճանաչված դպրոցները պարգևատրվել են մրցանակներով և պատվոգրերով, արժանացել խրախուսական մրցանակների:

Դպրոցականների համար ՀՀ Նախագահի նստավայրում կազմակերպվել է նաև ճանաչողական շրջայց, որի ընթացքում աշակերտները ծանոթացել են ՀՀ Նախագահի և նրա աշխատակազմի գործունեությանը, ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության Նախագահի լիազորություններին ու գործառույթներին, Նախագահի նստավայրի պատմությանը:

1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն