Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

«ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ ՄԵՆՔ ԵՆՔ.......»

 «Այբուբենին» փոխարինելու է գալիս «Մայրենին»: Հետո նրան էլ կփոխարինեն բազմաթիվ այլ դասագրքեր, սակայն այբենարանն ու տառաճանաչության տոնահանդեսը փոքրիկների համար կմնան ամենատպավորիչն ու հիշարժանը, որպես առաջին հաղթանակ ինքնահաստատման ճանապարհին:
Ապրիլի 19.ին Վարդենիսի հ. 4 հիմնական դպրոցում «Մայրենի լեզուն մենք ենք... » խորագիրը կրող ավանդական դարձած այբբենարանի տոնն էր: 
Դասվար՝ Լ. Բզնունու քրտնաջան և անմնացորդ աշխատանքի շնորհիվ դեռ երեկ առաջին անգամ դպրոց մտած փոքրիկներն արդեն դարձել են տառաճանաչ, գովերգում են մեսրոպյան գրերը և գիտակցում, որ հայոց սրբազան գրերն են հային հայ պահում: 
Դպրոցի բազմաբովանդակ ավանդական միջոցառումների շարքում այս ցերեկույթը վերածվեց համադպրոցական տոնի, գոհանակության ու հիացմունքի ժպիտներ էր փայլում ուսուցիչների դեմքին, իսկ գրաճանաչ դարձած աշակերտների հայացքները հավաստում էին, որ իրենք քաջ գիտակցում են իրենց սերնդի դերն ու առաքելությունը մեր հնամյա երկրի շենացման գործում: Փոքրիկները մեծ ոգևորությամբ և բարձր տրամադրությամբ, երախտագիտությամբ հրաժեշտ տվեցին այբբենարանին` խոստանալով, որ այսուհետ բարձր են պահելու և գնահատելու Մ.Մաշտոցի անունը և հայոց գրերի դերն ու նշանակությունը:

Միջոցառման ավարտին իր գոհունակությունը հայտնեց դպրոցի տնօրենը՝ Ա.Սահակյանը, իր շնորհավորանքի խոսքն ուղղեց դասվար՝ Լ. Բզնունուն, դպրոցում առաջին դժվարությունը հաղթահարած փոքրիկներին՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ: Նաև շնորհակալության խոսքեր լսվեցին ծնողների կողմից:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն