ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում մարտի 21-ը ընդունվել է որպես պոեզիայի միջազգային օր: Պոեզիայի համաշխարհային օրը առաջին անգամ նշվել է Փարիզում: Այս միջոցառումը նպաստում է վերականգնել կենդանի բանաստեղծական խոսքը հնչեցնելու հինավուրց ավանդույթը: Մենք, ունենալով պոեզիայի հրաշալի ներկայացուցիչներ, չէինք կարող անմասն մնալ համաշխարհային այս մեծ իրադարձությանը:
Պոեզիայի այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Հ. Թումանյանը, Պ.Սևակը, Ե. Չարենցը, Հ. Սահյանը, Ավ. Իսահակյանը, արևմտահայ գրողներից Վ. Թեքեյանը, Պ. Դուրյանը, Սիամանթոն, Վարուժանը, բազում բանաստեղծներ, որոնց կարելի է անվերջ ընթերցել և ամեն անգամ յուրովի ընկալել ու նորանոր բացահայտումներ անել:
Այսօր Վ. Թեքեյանի անվան №92 հիմնական դպրոցում թևածում էր պոեզիայի շունչը` ևս մեկ անգամ անդրադառնալով մեր մեծերին:
Աշակերտները իրենց գեղեցիկ ասմունքով հիացրին ներկաներին և պարգևեցին հրաշալի ակնթարթներ: