Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵԼ ԵՎ ԱՎԵԼԻ ԲԱՐԵԼԱՎԵԼ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

ՀՀ հանրակրթության համակարգի թափանցիկության ապահովման նպատակով 2013 թվականից մեկնարկել է հանրակրթության ուսումնական հաստատությունների ազգայինվարկանիշավորման գործընթացը, որի նպատակն է` հասարակությանը տրամադրել կրթական համակարգի գործունեության մասին տեղեկատվություն: Վարկանիշավորման համար դպրոցները խմբավորվել են` հիմք ընդունելով հետևյալ չափանիշները` պետական և ոչ պետական, քաղաքային և գյուղական, հիմնական հանրակրթական և ավագ, մեծ, միջին և փոքր և այլն: 2016 թվականի փետրվարի 6-ին «Կոնգրես»
հյուրանոցի շքասրահում տեղի ունեցավ 2015 թվականի ՀՀ դպրոցների ազգային վարկանիշավորման արդյունքների ներկայացումը: Միջոցառմանը մասնակից ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կարևորեց վարկանիշավորման համակարգը, որը թույլ է տալիս բացահայտել հաստատության ուժեղ և թույլ կողմերը, հարաբերական առավելությունները և ստեղծել խնդիրների շտկման յուրահատուկ պլան: Ինչպես նաև գործընթացը նպատակ ունի ոչ թե խրախուսել կամ պատժել, այլ աշակերտներին, նրանց ծնողներին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին ամփոփ ու արժանահավատ տեղեկություն տրամադրել ուսումնական հաստատությունների հաջողությունների և անհաջողությունների, ձեռքբերումների ու թերացումների մասին: 
-Խնդիրը, որ դրել ենք մեր առջև, կրթության որակի հետևողական բարձրացումն է` մրցակցային օբյեկտիվ միջավայրի ստեղծմամբ: Փորձելու ենք լուծել նաև ախտորոշման խնդիրը. պետք է հասկանալ, թե հանրակրթական համակարգում, որ օղակն է թույլ, որ ուղղություններն են վտանգված, որոնք ունեն այս կամ այն չափանիշներով լրացուցիչ աջակցման կարիք,- ընդգծեց նախարարը: 
Այնուհետև պարոն Աշոտյանը բարձրաձայնեց արդյունքները` հնչեցնելով յուրաքանչյուր խմբի ուսումնական հաստատությունների առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցրած դպրոցների անունները: Հրապարակած արդյունքների համաձայն գյուղական մեծ և միջին միջնակարգ դպրոցների ընդհանուր վարկանիշավորման արդյունքում Սուրենավանի միջնակարգ դպրոցը զբաղեցնում է առաջին պատվավոր տեղը: Այս ցուցանիշը և՛ ամբողջ դպրոցի, և՛ առանձին անհատների նվիրված գործունեության արդյունքն է, տնօրինության հմուտ, գրագետ, հետևողական և պատասխանատու կառավարման ոճի տրամաբանական հետևանքը:
Շնորհավորում եմ բոլորիս, մաղթում` պահպանել և էլ ավելի բարելավել ձեռք բերված ցուցանիշները:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն