Սևանի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցում հերթական միջոցառումն էր` նվիրված միջնադարյան տաղերգու Սայաթ-Նովային: Միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Զարինե Ղազարյանը IXբ դասարանի աշակերտների հետ: Միջոցառումը բազմաբովանդակ էր, հագեցած:Հիացնում էր աշակերտների ձեռքով հյուսված գոբելենը` Սայաթ-Նովայի պատկերով:Նրբաճաշակ ուսուցչուհին կարողացել էր ստեղծել վրացական կոլորիտ, իսկ աշակերտների հագուստը խոսքը,կեցվածքը առինքնող էր:Հնչեց հուզիչ երգ պատմության ուսուցչուհի Նարինե Թադևոսյանի կատարմամբ:
Ներկաները միջոցառումից դուրս եկան տպավորված: