Մարտի 18-ին ՄԱԿ ՀՏՎ երևանյան գրասենյակը կազմակերպեց իրազեկման
միջոցառում` նվիրված Երջանկության միջազգային օրվան: ՄԱԿ-ի հայաստանյան
գրասենյակը հյուրընկալեց Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հ/դ շուրջ 25
դպրոցականների և ուսուցիչների` մասնակցելու ինտերակտիվ կրթական այս
միջոցառմանը: Միջոցառման ավարտին դպրոցականները ստացան ՄԱԿ ՀՏՎ
հրատարակություններ, գրքեր և պաստառներ: