«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության և «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով պաստառների մրցույթի շրջանակներում ապրիլի 5-ին Լ. Միրիջանյանի անվան հ.155 հիմնական դպրոցի վերապատրաստված ինֆորմատիկայի ուսուցիչ Ա. Բենիամինյանը քլաստերի դպրոցների 8-9-րդ դասարանի ինֆորմատիկայի ուսուցիչների համար իրականացրեց վերապատրաստում: Ներկայացրեց դասի պլանը սահիկահանդեսի միջոցով, որը կնպաստի նույն թեմայով դաս անցկացնելու իրենց իսկ դպրոցներում: