Ապրիլի 5-ին Մաշտոցի պուրակում կազմակերպված «Աջակցենք սահմանապահ բնակավայրերին» նախաձեռնությանը անմասն չմնաց նաև Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցը: Դպրոցի աշակերտները, ծնողները և մանկավարժները համախմբված կազմակերպեցին իրենց բաժին օգնությունը: Երևանում մեր աշակերտները օգնեցին նաև նախաձեռնող խմբին:
Ամբողջ հայ ժողովուրդը մեկ անգամ ևս ցույց տվեց իր միասնականությունը և համախմբվածությունը: