Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ Դ. ՎԱՐՈՒԺԱՆԻ 130-ԱՄՅԱԿԻՆ ՄԵԾ ՄԱՍՐԻԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Մեր մեծերի բախտն էլ այս է`
Կա՛մ մեռնում են վաղաժամ,
Կա՛մ ընկնում են չարի ձեռքով`
Չունենալով գերեզման:
Հայոց մեծերին նվիրված այս խոսքերի մարմնացումը Դանիել Վարուժանի ծննդյան 130-ամյակին նվիրված միջոցառումն էր Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում:
Սրտառուչ այդ ցերեկույթը հանդիսատեսին տեղափոխեց այն շրջանը, երբ ապրում ու ստեղծագործում էր մեծ բանաստեղծը: Մասնակիցները սուրբ երկյուղածությամբ էին արտասանում վաղամեռիկ բանաստեղծի հայրենաշունչ բանաստեղծությունները, ասում ասույթներ` դրանք փակցնելով բանաստեղծի նկարի տակ: «Ձոն» բանաստեղծության խոսքերով գրված երգի կատարումը նորություն էր շատերի համար: «Հարճը» պոեմի մասին խոսելիս վերապրեցինք հեթանոսական շրջանի կյանքն իր գեղեցկությամբ ու զգացմունքներով: Ցերեկույթին որպես մասնակից հանդես եկան նաև ուսուցիչները:
Ապա անսովոր տեսարան բացվեց հանդիսատեսի առջև. դահլիճի մի անկյունում դրված էին երկանք, ցորենի կանաչ և հասած հասկեր, ցորեն, ալյուր, ջուր, լավաշ... Հասկանալի էր, որ պիտի խոսվեր «Հացին երգը» ժողովածուի մասին: Բայց անակնկալ էր նախապատրաստված կազմակերպիչների` (հ.լեզվի և գրականության ուսուցիչներ Ս. Մկրտչյանի և Ա. Գասպարյանի) կողմից: «Ցորյանի ծովեր» բանաստեղծության խոսքերով գրված երգի հանդարտ ու մեղմ երաժշտության մեղեդիների ուղեկցությամբ, հայկական տարազ հագած` ներս է մտնում Անին և իր ճկուն պարով ներկայացնում հացի արարումը` ցորենի ցանքից մինչև սեղանի հաց դառնալը: Մեր առջև ներկայացավ հայ կնոջ կերպարը` աշխատասեր,առաքինի, զուսպ ու ճկուն:
Բոլոր մասնակիցներն էլ զգում էին բանաստեղծի ողբերգությունը, սերը, հայրենասիրությունը, և նրանց շուրթերից հնչող ցանկացած բանաստեղծություն մեկ անգամ ևս վկայում էր Վարուժան-բանաստեղծի և Վարուժան-մարդու մեծության ու հանճարի մասին:
Ահա այսպես երբեք չի մոռացվի եղեռնազարկ բանաստեղծն ու նրա անմահ ստեղծագործությունները:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն