Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՓԱՌԱՏՈՆ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ».15-րդ փառատոն

Ի՞նչ- «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Նոյեմբերյանի տարածաշրջանային աշակերտական 15-րդ փառատոն.
Որտե՞ղ- Նոյեմբերյանի ավագ դպրոցում.
Ե՞րբ - Ապրիլի 12-ին` ժամը 12.00-ին:

Այս էլ տասնհինգերորդ տարին է` գարնան գալստյան հետ «ապրիլի 12-ի» սպասումով են համակվում Նոյեմբերյանի տարածաշրջանի շուրջ 20 դպրոցների պատանի գիտակները: Փառատոնը կազմակերպողները` Նոյեմբերյանի ավագ դպրոցը և Նոյեմբերյանի ինտելեկտուալ կրթության ակումբը /ՆԻԿԱ/, ամեն ինչ անում են, որպեսզի նրանց համար այդ օրը դառնա գիտելիքի, մտքի և երևակայության անմոռաց օր: Հոբելյանական 15-րդ փառատոնը նվիրված էր տիեզերքի նվաճման 55 –րդ տարելիցին: Սակայն ապրիլյան քառօրյա պատերազմը, բնական է, որ իր արտացոլումը պետք է գտներ հարցաշարը կազմելիս: Իսկ ընդմիջումների ժամանակ պատանի գիտակները երգում էին ազգային- ազատագրական երգեր, ասմունքում էին: Հերթական 15-րդ փառատոնին մասնակցեցեին 16 համայնքների 19 թիմերի շուրջ 120 գիտակներ: 
Համառ, անզիջում պայքարում այս էլ երրորդ անգամ հաղթող ճանաչվեց Բերդավանի դպրոցի «Նեմեսիս» թիմը, որը տեր դարձավ նաև փոխանցիկ գավաթին: Երկրորդ տեղում կրկին Բերդավանն էր՝ իր « Բերդ» թիմով: Երրորդ մրցանակին արժանացավ Կողբի թիվ 2 դպրոցի «Նժդեհ»թիմը: Փառատոնի լավագույն խաղացող ճանաչվեց «Նեմեսիս» թիմի ավագ Էրիկ Էզդանյանը: 
Ավանդաբար փառատոնին մասնակցող Նոյեմբերյանի N զորամասի զինվորների թիմը ցավոք սրտի, հասկանալի պատճառներով, չկարողացավ մասնակցել: Այնուհանդերձ, զինվորների համար նախատեսված նվերները և զորակից ողջույնները հանձն առավ հասցեատերերին փոխանցել զորամասի ներկայացուցիչը:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն