Ապրիլի 19-ին տոնական տրամադրություն էր տիրում Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում: Այս անգամ միջոցառումը համատեղ կազմակերպվել էր Խ. Աբովյանի անվան թանգարանի հետ: Թանգարանի աշխատակիցները Խաչատուր Աբովյանի անունը կրող բոլոր դպրոցներում կազմակերպել էին մրցույթ-վիկտորինաներ:Ավագ դպրոցում միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով: Այն աչքի էր ընկնում աշակերտների սահուն ու գեղեցիկ խոսքով, նրբաճաշակ ասմունքով, երգ ու պարով:Երեք թիմերն էլ հավաքեցին բարձր միավորներ, միավորային տարբերությունը աննշան էր: Միջոցառման վերջում ջերմ խոսքեր ասվեցին թանգարանի տնօրեն պարոն Քոսակյանի և դպրոցի տնօրեն Լ.Մկրտչյանի կողմից: Նման միջոցառումները շատ բան են տալիս աշակերտներին և ցանկալի է, որ դրանք լինեն շարունակական: